Մերկել. ԵՄ և Թուրքիայի միջև վիզաների չեղարկման համաձայնագիրը պետք է լրամշակվի 3 փետրվարի 2017 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության և Թուրքիայի միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի չեղարկման համաձայնագիրը լրամշակման կարիք ունի` որոշ կետերի վրա պետք է աշխատել: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Անկարայում Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Շատ բան արվել է մուտքի արտոնագրերի չեղարկման ճանապարհին, սակայն որոշ կետեր դեռ բաց են մնում, դրանց վրա աշխատել է պետք»,-ասել է Մերկելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2016-ի դեկտեմբերին հրապարակված ԵՄ և Թուրքիայի միջև միգրացիոն համաձայնագրի կատարման մասին ԵՀ հերթական զեկույցում ասվում է, որ Թուրքիան նախկինի պես 7 պայման պետք է կատարի Եվրամիության երկրների հետ վիզաների չեղարկման համար: Հիշատակված պայմանների թվում են եվրոպական նմուշի կենսաչափական անձնագրերը, համաձայնագրերը համագործակցության մասին Եվրոպոլի և ռեադմիսիայի մասին, հակաահաբեկչական օրենսդրության ներդաշնակեցումը եվրոպական չափանիշների հետ: Վիզային ռեժիմի ազատականացումը փախստականների ներհոսքի խնդրի կարգավորման վերաբերյալ ԵՄ և Թուրքիայի համաձայնագրի պայմաններից մեկն է: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |