ՀՀ 9 մարզում ճանապարհներին մերկասառույց է. Լարսը մասամբ բաց է![]() 6 փետրվարի 2017 - 09:03 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ի ժամը 08.15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Բերդ-Ճամբարակ և Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր միջհամայնքային ճանապարհը: Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը: Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում մերկասառույց է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: ՀՀ տարածքում 3ետրվարի 6-10-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 5-8-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |