Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը. Ելույթ կունենա «Օշական» քառյակը

Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը. Ելույթ կունենա «Օշական» քառյակը

PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը:

Համերգի ընթացքում ելույթ կունենա «Օշական» քառյակը. Էկա Հորստկա (սոպրանո, հարվածայիններ), Արտակ Ասատրյան (դուդուկ), Աստղիկ Սնեցունց (քանոն), Գրիգոր Առաքելյան (հայկական վիոլա): Գեղարվեստական ղեկավար և մշակումների հեղինակ` Գրիգոր Առաքելյան:

«Օշական» քառյակի ներկայացվող ծրագիրը ներառում է հայ միջնադարյան երաժշտության գրեթե բոլոր ճյուղերը. հոգևոր, գեղջկական, էպիկական, գուսանական: Անսամբլի գեղարվեստական ղեկավար Գրիգոր Առաքելյանի կողմից մշակված երգերը ներկայացնում են հայ միջնադարյան երաժշտարվեստը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---