Սբ Սարգսի տոնին Երևանում բացօթյա 6 համերգ է սպասվում![]() 7 փետրվարի 2017 - 11:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է Երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված փառատոնը: Նախարարությունից հայտնում են, որ Հանրապետության ստեղծագործական խմբերի մասնակցությամբ համերգային ծրագրեր կիրականացվեն մայրաքաղաքի 6 բացօթյա հարթակում. փետրվարի 10-ին, ժամը 14:00- ին` Շառլ Ազնավուրի հրապարակում և ժամը 15:00-ին` Հյուսիսային պողոտայում, փետրվարի 11-ին, ժամը 12:00-ին` Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում, ժամը 13:00-ին «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ` Իսահակյանի արձանի հարակից այգում, ժամը 14:00-ին Խաչքարերի պուրակում` Նժդեհի արձանի հարակից տարածքում և ժամը 17:00-ին` Ազատության հրապարակում: Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում կմեկնարկի երիտասարդ նկարիչների մրցույթը, որը կշարունակվի մինչև փետրվարի 11-ը:Այս նախաձեռնության շրջանակում փետրվարի 1-ից ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող մայրաքաղաքի և ՀՀ մարզերի թատրոնների բեմերում ընթանում են տոնին նվիրված ներկայացումներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |