Հունվարին «Զվարթնոցում» ուղևորահոսքն աճել է 22.9%-ով

Հունվարին «Զվարթնոցում» ուղևորահոսքն աճել է 22.9%-ով

PanARMENIAN.Net - 2017-ի հունվարին 2016-ի նույն ամսվա հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 22.9 տոկոս աճ:

2017-ի հունվարին ուղևորահոսքը կազմել է 168.741 մարդ: «Զվարթնոց» օդանավակայանում հունվարին բեռնափոխադրումը կազմել է 965 տոննա ապրանք, որը 36.2 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամսվա ցուցանիշը:

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2017-ի հունվար ամսին ուղևորահոսքը 103.8 տոկոսով աճել է 2016-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատած:

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանի ուղևորահոսքը 2017-ի հունվարին 24,2 տոկոսով աճել է 2016-ի նույն ամսվա հետ համեմատած:

2016-ին 2015-ի համեմատ ՀՀ օդանավակայաններում գրանցվել է ուղևորահոսքի 10.4 տոկոս աճ կամ ուղևորահոսքի տարբերությունը կազմել է մոտ 200.000 մարդ: 2016-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 2.105.540 մարդ՝ 2015-ի ուղևորահոսքը գերազանցելով 12%-ով:

2016-ին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը հատել է 2 միլիոնի շեմը՝ 1992-ից ի վեր գրանցելով ամենաբարձր ցուցանիշը: 2016-ին Երևանից մեկնել է 1.048.153 ուղևոր և ժամանել է 1.057.387 ուղևոր, իսկ 2015-ին մեկնածների թիվը կազմել է 944.373 ուղևոր, ժամանածներինը՝ 935.294 ուղևոր:

2016-ի դեկտեմբերի 15-ին՝ 8-ամսյա դադարից հետո Շիրակ օդանավակայանը կրկին վերագործարկվեց: «Պոբեդա»-ն իր առաջին թռիչքը կատարեց: Շաբաթական երեք չվերթ է նախատեսված: Տոմսերի գները սկսվել են 999 ռուբլիից (մոտ 7500 դրամ): 500 ռուբլի (մոտ 3700 դրամ) հավելավճարի դեպքում ընկերությունն առաջարկում է նաև Երևանից Գյումրի ավտոբուսի ծառայություն: Հնարավոր է պատվիրել նաև «Պլյուս» և «Պրեմիում» փաթեթներ: Դրանց տոմսերը ներառված ծառայությունների արդյունքում ավելի թանկ են:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---