Թռչնամսի ներմուծումը Լեհաստանից արգելվել է

Թռչնամսի ներմուծումը Լեհաստանից արգելվել է

PanARMENIAN.Net - 2017թ. փետրվարի 9-ից ժամանակավորապես արգելվել է Լեհաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, ներմուծումն արգելվել է Լեհաստանի Հանրապետությունում արձանագրված թռչնի գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ մինչև այդ երկրում բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը:

Արգելանքը չի տարածվում այդ երկրներից մինչև 2017 թվականի փետրվարի 9-ը արտահանված (դուրս բերված) նշված ապրանքների վրա:

2017-ի հունվարին Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով ժամանակավորապես արգելվել է այդ երկրի մի շարք ապրանքների ներմուծումը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---