Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ է նշանակվել Արա Հարությունյանը

PanARMENIAN.Net - ԼՂՀ Ազգային ժողովը միաձայն հավանություն է տվել «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արա Հարությունյանի թեկնածությանը հանրապետության վարչապետի պաշտոնում: Հարությունյանի թեկնածության օգտին փակ գաղտնի քվեարկության արդյունքում քվեարկել էին ԼՂՀ խորհրդարանի բոլոր 32 պատգամավորները, որ մասնակցում էին նիստին, հաղորդում է KarabakhOpen-ը:



ԼՂՀ Սահմանադրությամբ, վարչապետի թեկնածությունն առաջադրում է երկրի նախագահը: ԱԺ-ն պետք է հաստատի նրան երեք օրվա ընթացքում:



Հիշեցնենք, որ ԼՂՀ նախկին վարչապետը Անուշավան Դանիելյանն էր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---