$7 մլն-ի ներդրում սպորտի ոլորտում՝ 2017-ին. Քանաքեռ-Զեյթունում մարզա-առողջարարական համալիր կկառուցվի15 փետրվարի 2017 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Սպորտի մասսայականացման, պրոֆեսիոնալ սպորտի զարգացման, ինչպես նաև առողջ ապրելակերպի քարոզչության և տարածման նպատակով սպորտի ոլորտում 2017-ին մասնավոր միջոցներով կկառուցվեն և կհիմնանորոգվեն մարզադահլիճներ, լողավազաններ, մարզադպրոցներ: Կատարվող մասնավոր ներդրումների ծավալը ընթացիկ տարում կգերազանցի 7 մլն դոլարը: Աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի տարբեր մարզերում և Երևան քաղաքում: Մասնավոր միջոցներով 2017թ. հիմնանորոգվելու են ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում գտնվող լողավազանը և հարակից շինությունները: Աշխատանքների իրականացման համար ներդրվելու է 163.934 դոլար: Լողավազանը կնպաստի Իջևան քաղաքում ջրային մարզաձևերի զարգացմանը և մասսայականացմանը, հայտնում է Սպորտի և երիտասարդության նախարարության լրատվական ծառայությունից ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում կառուցվելու է մարզադահլիճ, որի համար 2017-ին մասնավորի կողմից ներդրվելու է 35.000 ԱՄՆ դոլար: Սիսիանի մարզադահլիճի կառուցումը սկսվել է 2016-ին, որի ընթացքում արդեն կատարվել է 65.000 դոլարի ներդրում: Մարզադահլիճի կառուցումը նպաստելու է խաղային և մենապայքարային մարզաձևերի զարգացմանը և մասսայականացմանը: Ընթացիկ տարում սկսվելու են Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի կառուցման աշխատանքները: Մարզադպրոցի կառուցման համար մեկնարկային 2017-ին կներդրվի 412.371 դոլար, հաջորդ տարիներին՝ 824.742 ԱՄՆ դոլար: Մասնավոր ներդրողի միջոցներով 2017-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կառուցվելու է 4800 քմ ընդհանուր մակերեսով մարզա-առողջարարական համալիր: Այդ նպատակով կներդրվի 2 400.000 դոլար: 4 123.711 դոլարի ներդրում կատարվելու է Օլիմպավանի լողավազանի և խաղային մարզաձևերի դահլիճի կառուցման նպատակով, որտեղ իրենց ուսումնամարզական հավաքն են անցնելու խաղային և ջրային մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |