Օտարերկրացիները ՀՀ մուտքի համար կվճարեն նաև անկանխիկ. Նախագիծ կպատրաստվի

Օտարերկրացիները ՀՀ մուտքի համար կվճարեն նաև անկանխիկ. Նախագիծ կպատրաստվի

PanARMENIAN.Net - Օտարերկրացիները ՀՀ մուտքի վիզայի համար կկարողանան վճարել նաև անկանխիկ եղանակով: Կառավարության փետրվարի 18-ին նիստում օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել:

«Զբոսաշրջության խթանման և զբոսաշրջիկների համար անհարկի բարդություններ, մասնավորապես, ՀՀ պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագիր տրամադրելիս դիմում-հարցաթերթիկների լրացումը ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքի գանձումը բացառապես կանխիկ եղանակով վերացնելու նպատակով ՀՀ ոստիկանությանը հանձնարարում եմ մեկշաբաթյա ժամկետում՝ քննարկելով շահագրգիռ մարմինների հետ՝ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագիծը, որով առաջարկվում է վերացնել Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների դիմում-հարցաթերթիկների լրացնելու պահանջը սահմանային անցակետերում», - ասել է վարչապետը, մեջբերում է Aysor.am-ը:

Նա ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել է քննարկել ու ներկայացնել համապատասխան առաջարկություն պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքի գանձումը նաև անկանխիկ եղանակով իրականացնելու վերաբերյալ:

2017-ի առաջին կեսում կառավարությունը նախատեսում է ներդնել զբոսաշրջային ծառայությունների և ենթակառուցվածքների որակի բարելավման նպատակով զբոսաշրջային ծառայությունների որակավորման չափանիշներ՝ 5 տարվա ընթացքում առնվազն եռապատկելով զբոսաշրջիկների թիվը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---