Մերկել. ՌԴ-ն և Արևմուտքը ընդհանուր շահեր ունեն ահաբեկչության դեմ պայքարում18 փետրվարի 2017 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Արևմուտքը ընդհանուր շահեր ունեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, հարկավոր է միասնական մոտեցում որոնել և շարունակել համատեղ աշխատանքն այդ ոլորտում: Այդ մասին հայտարարել է ԳՀԴ կանցլեր Անգելա Մերկելը` ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության գծով խորհրդաժողովում: «Կարծում եմ, հենց այստեղ են մեր ընդհանուր շահերը և մենք կարող ենք գործակցել»,-ասել է կանցլերը, գրում է ՌԻԱ Նովոստին: «Մենք պետք է միասնական մոտեցումներ որոնենք իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարում: Այստեղ մենք ընդհանուր շահեր ունենք, կարող ենք միասին աշխատել»,-ասել է Մերկելը: Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ Բեռլինը չի սատարի պատժամիջոցների չեղարկմանը Մոսկվայի հարցում` ի պատասխան միջուկային սպառազինության սահմանափակման: Ըստ նրա, դա հնարավոր կլինի միայն ՌԴ կողմից Մինսկի համաձայնագրերի լիակատար իրագործումից հետո: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |