Իրանը մտադիր է ռազմավարական դաշինք ստեղծել ՌԴ հետ Մերձավոր Արևելքում

Իրանը մտադիր է ռազմավարական դաշինք ստեղծել ՌԴ հետ Մերձավոր Արևելքում

PanARMENIAN.Net - Թեհրանը ձգտում է ռազմավարական դաշինք ստեղծել ՌԴ հետ Մերձավոր Արևելքում: Այդ մասին «Ալ Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում հատարարել է Իրանի Մեջլիսի նախաահ Ալի Լարիջանին:

Նա նշել է, որ Թեհրանն ու Մոսկվան «չունեն տարաձայնություններ «մերձավորարևելյան» օրակարգի հարցերում, մասնավորապես, միջսիրիական կարգավորման հարցոմ:

Իրանը ՌԴ և Թուրքիայի հետ միասին հրադադարի երաշխավոր է Սիրիայում, որտեղ արդեն 6 տարի է շարունակվում է քաղաքացիական պատերազմը:

Լարիջանին նաև ողջունել է Իրանի անմիջական երկխոսութան անհրաժեշտությունն արաբական երկրների, այդ թվում տարածաշրջանում իր գլխավոր մրցակից Սաուդյան Արաբիայի հե: Նա շեշտել է, որ նմա գոծակցությունը պետք է անցնի առանց «լրացուցիչ պայմանների», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սաուդյան Արաբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, երբ հարձակում կատարվեց այդ երկրում նրա դեսպանության վրա, որոնց դրդապատճառը շիա քարոզիչ Նիմր ան Նիմրի մահապատիժն էր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---