PwC զեկույց. Որ երկրների տնտեսությունները կլինեն ամենախոշորը 2050-ին

PwC զեկույց. Որ երկրների տնտեսությունները կլինեն ամենախոշորը 2050-ին

PanARMENIAN.Net - Հաջորդ 35 տարում համաշխարհային տնտեսության մեջ կշարունակվի վերադասավորումը` Հյուսիսային Ամերիկայի, Արևմտյան Եվրոպայի արդյունաբերական զարգացած երկրները և Ճապոնիան աստիճանաբար կկորցնեն առաջատարների դերը, նույնիսկ չնայած Չինաստանի տնտեսական աճի դանդաղեցման վերաբերյալ կանխատեսմանը (մոտավորապես 2020-ին): Այդպիսի եզրակացություն է արվում PricewaterhouseCoopers (PwC) «Աշխարհը 2050-ին. Կշարունակվի արդյոք ուժերի վերադասավորումը համաշխարհային տնտեսության մեջ» թեմայով զեկույցում:

Զեկույցում ներկայացված են մինչև 2050թ. ՀՆԱ աճի պոտենցիալ տեմպերի երկարաժամկետ կանխատեսումներն աշխարհի 32 խոշորագույն երկրի մասով, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 84%-ը:

Չինաստանը կմնա վարկանիշի առաջատարը գնողունակության ցուցանիշով. 2050-ին այդ երկրին բաժին կընկնի համաշխարհային ՀՆԱ 20 տոկոսը, կամ $58.5 տրլն: Չինաստանին հաջորդում են Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Ինդոնեզիան և Բրազիլիան: Աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունների եռյակում առաջիկա 34 տարում կընդգրկվեն Վիետնամը, Հնդկաստանն ու Բանգլադեշը: ԵՄ խոշորագույն տնտեսությունների թվում ամենաարագ աճողը կլինի Լեհաստանը, ակնկալում են PwC-ի փորձագետները: Brexit-ի անցումային շրջանից հետո Մեծ Բրիտանիան կկարողանա ապահովել ԵՄ միջին ցուցանիշը գերազանցող աճի տեմպեր, գրում է ՌԲԿ-ն:

2050-ին Ռուսաստանը կմնա խոշորագույն տնտեսությունների վարկանիշի 6-րդ տեղում ըստ գնողունակության ցուցանիշի: Շուկայական արժույթի փոխարժեքով խոշորագույն ՀՆԱ-ով երկրների թվում այն 11-րդ հորիզոնականից կտեղափոխվի 10-րդ հորիզոնական:

Զեկույցում նշվում է, որ 2014-2050թթ. համաշխարհային տնտեսության աճի միջին տեմպերը կանխատեսվում են տարեկան մոտ 3 տոկոսի մակարդակով: Արդյունքում 2037-ին համաշխարհային ՀՆԱ-ն կկրկնապատկվի, իսկ 2050 գրեթե կեռապատկվի: Սակայն 2020-ից հետո համաշխարհային տնտեսության աճի տեմպերը հավանաբար կսկսեն դանդաղել 2 գործոնի ազդեցությամբ` Չինաստանի տնտեսական աճի տեմպերի նվազման և աշխատունակ տարիքի բնակչության թվաքանակի աճի տեմպերի դանդաղեցման:

Տեսանելի ապագայում զարգացած երկրներն առաջ կլինեն զարգացողներից երկամուտների մակարդակով: Ձևավորվող տնտեսությունները կկարողանան հաղթահարել այդ տարբերությունը մինչև 2050թ., եթե կարողանան իրացնել աճի իրենց ներուժը: Դրա համար նրանք պետք է կառուցվածքային բարեփոխումներ իրականացնեն` բարելավելու համար մակրոտնտեսական կայունությունը, դիվերսիֆիկացնել իրենց տնտեսությունները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---