Ալիևը փոխնախագահ է նշանակել կնոջը՝ Մեհրիբան Ալիևային

Ալիևը փոխնախագահ է նշանակել կնոջը՝ Մեհրիբան Ալիևային

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջը՝ Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Ըստ Ադրբեջանի սահմանադրության, առաջին փոխնախագահը ստանձնում է նախագահի լիազորությունները, եթե նա չի կարող կատարել իր պարտականությունները: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել հանրապետության առաջին փոխնախագահի պաշտոնում երկրի առաջին տիկին Մեհրիբան Արիֆ ղզի Ալիևային նշանակելու վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2016-ի սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվե անցկացվեց: Ուղղումները նախատեսում են նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարացում 5-ից մինչև 7 տարի, փոխնախագահների պաշտոնների ավելացում, նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուի տարիքային սահմանափակման նվազեցում: Հանրաքվեում փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 88,5%-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---