Փաշինյան. 1 ամսում 7000 ընտրող փոխել է հաշվառման վայրը

Փաշինյան. 1 ամսում 7000 ընտրող  փոխել է հաշվառման վայրը

PanARMENIAN.Net - 2017-ի հունվարի 10-ից փետրվարի 10-ը 7000 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի ՀՀ-ում փոխել է հաշվառման վայրը: Այս մասին տեղեկացնում է պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում:

Հայաստանում տեղի են ունենում ընտրողների զանգվածային տեղաշարժեր: Ես հարցումով դիմել էի ՀՀ ոստիկանությանը` պարզելու համար, թե 2017թ. հունվարի 10-ից մինչև փետրվարի 10-ը քանի՞ ընտրող է փոխել հաշվառման վայրը: Եվ այսօր ստացել եմ պատասխանը. 1 ամսվա ընթացքում հաշվառման վայրը փոխել է ՀՀ ավելի քան 7000 քաղաքացի»,- ասում է Փաշինյանը:

ՀՀ խորհրդարանական ընտրությունները նախատեսված է անցկացնել ապրիլի 2-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---