Ֆրանսիայում 3 անձ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

Ֆրանսիայում 3 անձ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

PanARMENIAN.Net - Մարսելում, Կլեմոն Ֆերանում և Փարիզի արվարձաններից մեկում երկրի անվտանգության ուժերը 3 անձ են ձերբակալել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով:

«Նախապատրաստումը գրոհին գրեթե ավարտված էր, ուստի որոշում կայացվեց ձերբակալել նրանց»,-պարզաբանել է աղբյուրը հատուկ ծառայություններում, գրում է Lenta.ru-ն Le Figaro-ի վրա հղումով:

Ինչպես նշում է պարբերականը, ձերբակալվածներից մեկի բնակարանում՝ Կլեմոն Ֆերանում սակրավորները պայթուցիկ սարք են վնասազերծել:

Ֆրանսիայի իրավապահ մարմինները 2016-ին 17 ահաբեկչություն են կանխել: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրյունո Լե Ռուն դեկտեմբերի 23-ի երեկոյան Փարիզում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---