Կիևը հորդորում է ՄԱԿ ԱԽ-ին զրկել Ռուսաստանին վետոյի իրավունքից

Կիևը հորդորում է ՄԱԿ ԱԽ-ին զրկել Ռուսաստանին վետոյի իրավունքից

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինն առաջարկել է զրկել Ռուսաստանին վետոյի իրավունքից ՄԱԿ Անվտանգության խորհրդում:

«Անվտանգության խորհուրդը պետք է կարողանա արդյունավետ արձագանքել արյունահեղ հակամարտություններին, անկախ հակամարտության կողմի հնարավոր անդամությունից ՄԱԿ ԱԽ-ին մշտական անդամի կարգավիճակով»,-հայտարարել է Կլիմկինը ԱԽ նիստում:

ՄԱԿ ԱԽ բոլոր մշտական անդամները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, վետոյի իրավունք ունեն, որը հնարավորություն է տալիս արգելափակել կազմակերպության ցանկացած բանաձև:

Նա հիշեցրել է, որ ըստ ՄԱԿ Կանոնադրության 27 հոդվածի, հակամարտության կողմ հանդիսացող երկիրը պետք է ձեռնպահ մնա որոշումներ կայացնելիս: Ըստ նրա, այդ կետն անտեսվում է, ինչն անթույլատրելի է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կիևը բազմիցս է մեղադրել Մոսկվային երկրի ներքին գործերին միջամտելու մեջ, ոչ մի ապացույց սակայն չներկայացնելով: Մոսկվան բազմիցս է հայտարարել, որ ՌԴ-ն մասնկից չէ Դոնմբասի իրադարձություններին և շահագրգռված է, որ Ուկրաինան հաղթահարի ճգնաժամը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---