Հայ ուսանողներն արտասահմանում սովորելու կրթաթոշակ կստանան

Հայ ուսանողներն արտասահմանում սովորելու կրթաթոշակ կստանան

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ միջպետական համաձայնագրերի շրջանակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի հանրապետությունների և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար:

Չինաստանում բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար հատկացվել է 15 կրթաթոշակային տեղ, Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ 4 կրթաթոշակային տեղ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա, Ռումինիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ 8 կրթաթոշակային տեղ՝ 3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա:

Լեհաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար հատկացվել է 6 կրթաթոշակային տեղ՝ 4 բակալավրիատ և մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա, Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում 25 կրթաթոշակային տեղ, Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 10 կրթաթոշակային տեղ՝ մագիստրատուրա:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 2017-ի մարտի 7-ը ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում 13:00-14:00: Բակալավրի և ասպիրանտուրայի քննություններն, ինչպես նաև փաստաթղթերի հանձնումը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9/4): Մրցույթները տեղի կունենան ս/թ մարտի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում:

Ուսանողների՝ ՀՀ-ից դուրս կրթության կազմակերպմամբ զբաղվում են կառավարությունը և մի շարք միջազգային մասնավոր կազմակերպություններ: ՀՀ կառավարությունը տարբեր երկրների կառավարությունների հետ կնքել է միջպետական համաձայնագրեր, որոնց միջոցով իրականացվում են փոխանակման ծրագրեր. հայ ուսանողները մեկնում են տվյալ երկրի այս կամ այն բուհը կրթություն ստանալու, այնտեղից էլ ուսանողներ են գալիս ՀՀ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---