Cave of Rebirth. Տիգրան Համասյանը կարճամետրաժ ֆիլմ է ներկայացրել (վիդեո)

Cave of Rebirth. Տիգրան Համասյանը կարճամետրաժ ֆիլմ է ներկայացրել

PanARMENIAN.Net - Դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը Truth.io մեդիա-արթ հիմնադրամի և Nonesuch երաժշտական լեյբլի հետ համատեղ կարճամետրաժ ֆիլմ է ներկայացրել՝ The Cave of Rebirth («Վերածննդի քարանձավը»), որի հեղինակը բազմաթիվ մրցանակների արժանացած կինոռեժիսոր Ռուբեն վան Լեերն է: Գործակցելով ֆրակտալ անիմատոր Ջուլիուս Հորսթհաուշի և Hectic Electric Amsterdam-ի համակարգչային հաստատությունների հետ` ֆիլմի հեղինակներն ուղիներ են գտել երաժշտությունը վերածելու մաթեմատիկական բանաձևերի վրա հիմնված եռաչափ տեսողական տարրերի, ինչը բոլորովին վերջերս է հնարավոր դարձել համակարգչային մշակման ոլորտում նոր տեխնոլոգիական զարգացումների շնորհիվ:

Նկարիչ և կինոռեժիսոր Ռուբեն վան Լեերը բնակվում է Ամստերդամում: Նա մի քանի տեսահոլովակ է նկարահանել այնպիսի հայտնի խմբերի համար, ինչպիսիք են Yeasayer, The Black Eyed Peas և Coldplay-ը:

Այս նոր ստեղծագործությունը Համասյանի` հին հայկական բանահյուսությունից եկող ոգեշնչումը և վան Լեերի` պատմելու արվեստի թվային մոտեցումը միահյուսելու փորձ է: Համասյանի այս սինգլը ներառվելու է երաժշտի չորրորդ սոլո ալբոմում, որը կկոչվի An Ancient Observer («Անտիկ դիտորդ»): Այն նաև հնչելու է Երևանում մայիսի 7-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք Համասյանի համերգի ժամանակ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---