Տիգրան Թորոսյան. Մենք առավել քան երբեւէ մոտ ենք մեր նախնիների երազած Հայաստանի Հանրապետության կերտմանը

PanARMENIAN.Net - Անկախությունը անքննելի ու անսակարկելի բարձրագույն արժեք է, բայց միաժամանակ` մեր ժողովրդի ու յուրաքանչյուր քաղաքացու համար բարձրագույն պատասխանատվություն, որը կարելի է արդարացնել միայն ամենօրյա տքնաջան ու արդյունավետ աշխատանքով: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի շնորհավորական ուղերձում Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ: «Անկախությունը նաեւ անսահման հնարավորությունների դուռ է երկրի զարգացման, մեր հայրենակիցների համար արժանապատիվ կյանք ապահովելու, ազգային ինքնության պահպանման ու արդիականացման համար: Այսօր, երբ պետականության կայացման 16-ամյա ճանապարհին հաղթահարել ենք շատ զրկանքներ ու դժվարություններ, ունեցել ենք կորուստներ ու թանկ հաջողություններ, մենք առավել քան երբեւէ մոտ ենք մեր նախնիների ու հանուն հայրենիքի իրենց կյանքը չխնայած հայորդիների երազած Հայաստանի Հանրապետության կերտմանը: Մեր սերնդին բախտ է վիճակվել այդ նվիրական առաքելության կրողը լինելու եւ մենք պարտավոր ենք այն պատվով կատարելու: Վերստին շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 16-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ սեր` Հայրենիքի ու միմյանց նկատմամբ, երջանկություն ու հաջողություններ` բոլորիս ու յուրաքանչյուրիս»,- նշվում է ուղերձում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---