Երևանում մեկնարկում է Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի տարածաշրջանային փուլը

Երևանում մեկնարկում է  Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի տարածաշրջանային փուլը

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին՝ ժամը 14:00-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվա­տորիայի մեծ դահլիճում կկայանա Վլադիմիր Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային 2-րդ մր­ցույ­թի ընտրական, տարածաշրջանային 2-րդ փուլը:

Մրցույթը նախատեսված է երկու տարիքային խմբի` մինչև 13 և 13-18 տարեկանների համար և անցկացվում է 4 փուլով: Մրցանակային ֆոնդը կազմում է 50.000 ԱՄՆ դոլար, նախատեսվում են բազմաթիվ համերգներ աշխարհահռչակ նվագա­խմբերի հետ և մենահամերգներ՝ աշխարհի լավագույն բեմերում: Եզրափակիչ փուլը կանցկացվի Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ գործող Ռուսաստանի ազգային սիմ­ֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:

Մրցութային հանձնաժողովի կազմում են` Ալեքսանդր Ռոմանովսկին (Ուկրաինա-Իտալիա), Տոմաս Բեկդորֆը (Չիլի), Ջուզեպե Անդոլորոն (Իտալիա), Ալեքսանդր Մուտուզկինը (ԱՄՆ), Կատյա Սկանավին (Ռու­սաստան), Միխայիլ Շալամովը (Գերմանիա):

Վլադիմիր Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային 2-րդ մր­ցույ­թի 1–ին փուլը կայացել է 2016 թվականի նո­յեմբերի 1-15-ը. այս փուլում մասնակիցները ընտրվել են ձայնա­գրու­թյունների միջոցով:

Մրցույթի 2-րդ ընտրական փուլը, որը կենդանի լսումների ձևաչափով է, անցկացվում է 2017 թվականի հունվարի 1-ից փետրվարի 28-ը, 7 քաղաք­ներում` Մոսկվա, Սանկտ–Պետերբուրգ, Տոկիո, Միլան, Պեկին, Նյու–Յորք, Երևան:

Մրցույթի 3-րդ և 4–րդ փուլերը կանցկացվեն 2017-ի մարտի 27-31-ը, Մոսկվայում` Երաժշտության տան մեծ դահլիճում: Երևանյան փուլի լսումներին կմասնակցեն 9-ը պատանի դաշնա­կահար. Հայաստանից` 6-ը, Ռուսաստանից` 2-ը, Վրաստանից` 1-ը:

Երևանյան փուլի հանձնաժողովի կազմում ընդգրկված են` մրցույթի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Ռոմանովսկին (Ուկրաինա-Իտալիա), անվանի դաշնակահար, ՌԴ Ժողովրդական արտիստ, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի աստղերի ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Օվչիննիկովը (Ռուսաստան) և ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ-ի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյան (Հայաստան):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---