«Նա» ֆիլմը՝ «Սեզարի» գլխավոր մրցանակակիր

«Նա» ֆիլմը՝ «Սեզարի» գլխավոր մրցանակակիր

PanARMENIAN.Net - Փոլ Վերհովենի «Նա» ֆիլմն արժանացել է Ֆրանսիայի ազգային «Սեզար» կինոմրցանակի մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին: Իզաբել Յուպերը ճանաչվել է լավագույն դերասանուհի:

Ֆիլմը նաև «Ոսկե գլոբուսի» է արժանացել Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում:

Լավագույն ռեժիսորի համար մրցանակը շնորհվել է Քսավիե Դոլանին «Սա ընդամենը աշխարհի վերջն է» ֆիլմի համար, իսկ ֆիլմի գլխավոր դերակատար Գասպար Ուլելը լավագույն դերասան է ճանաչվել, գրում է Republic-ը: .

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Ես՝ Դենիել Բլեյքս» բրիտանական ֆիլմը:

Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին արժանացել է «Պատվավոր Սեզարի»

«Սեզարը» Ֆրանսիայի ազգային կինոմրցանակն է։ Շնորհվում է սկսած 1976 թվականից Ֆրանսիայի Տեխնիկայի և կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի կողմից (Académie des arts et techniques du cinéma)։ Մրցանակն իր անվանումը ստացել է քանդակագործ Սեզար Բալդաչինիի անունից։ Մրցանակաբաշխության արարողությունը կատարվում է ամեն տարի փետրվար ամսին Փարիզի «Շատլե» թատրոնում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---