Ադրբեջանական ԶՈւ-ն Բաղանիսում 2 կով է վիրավորել

Ադրբեջանական ԶՈւ-ն Բաղանիսում 2 կով է վիրավորել

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիսի սահմանագոտում արածող նախիրի վրա:

Վիրավորվել է գյուղի բնակիչներ Անուշավան Ավագյանի և Գրիշա Ղուզանյանի մեկական կովը, հայտնել են Բաղանիսից, գրում է Aravot.am-ը:

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է նաև միջպետական ճանապարհը: Այժմ սահմանագոտում խաղաղ է:

«Արցախում կրած կորուստները Ադրբեջանը Բաղանիսում կովերից է հանում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

Կարդացեք նաև՝ Մինասյան. Ադրբեջանը հիմնական 3 պատճառով է լարում իրավիճակը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---