5 կուսակցության և 4 դաշինքի ընտրական ցուցակները հրապարակվել են

5 կուսակցության և 4 դաշինքի ընտրական ցուցակները հրապարակվել են

PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին գրանցված 5 կուսակցության և կուսակցությունների 4 դաշինքի ընտրական ցուցակները:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 25-ի նիստում վիճակահանությամբ սահմանել է ԱԺ ընտրություններին մասնակցող 9 ուժի համարները:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում հետևյալ համարները կունենան.

ԵԼՔ դաշինք - 1, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն - 2, «Հայկական վերածնունդ» կուսակցություն - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, Հայաստանի Հանրապետական կուսակցություն - 6, Հայաստանի կոմունիստական կուսակցություն - 7, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք - 8, Հայ Հեղափոխական կուսակցություն - 9:

Կարդացեք նաև՝ ԱԺ ընտրություններին 1531 թեկնածու կմասնակցի. Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ չկան

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---