ԱԺ ընտրություններին 1531 թեկնածու կմասնակցի. Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ չկան

ԱԺ ընտրություններին 1531 թեկնածու կմասնակցի. Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ չկան

PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի նիստում տեղեկացվել է, որ ԱԺ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 1531 քաղաքացի: Նիստի օրակարգում ներառված է 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված ընտրական ցուցակների գրանցման մասին հարցը:

Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն: ԿԸՀ իրենց փաստաթղթերն էին ներկայացրել Հանրապետական, Հ.Յ. Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները: Իսկ դաշինքները, որոնք նույնպես ներկայացրել են առաջադրման փաստաթղթեր, հետևյալն են՝ «Ծառուկյան», «Ելք», ՀԱԿ-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ համապետական ցուցակներում ընդգրկված էր 1538 թեկնածու: Մինչև ցուցակների գրանցումը չորս թեկնածու ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, մեկ թեկնածու մահացել էր, երկու թեկնածուի գրանցումը մերժվել է: Նա տեղեկացրել է, որ որպես թեկնածու գրանցվել է 1531 քաղաքացի, որոնց մեջ ներկայացված չեն փոքրամասնությունների ներկայացուցիչները, գրում է Panorama.am-ը:

ԿԸՀ-ն ուսումնասիրել է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացրած բոլոր փաստաթղթերը, եղել են տեխնիկական վրիպակներ, որոնք ուղղվել են: Փետրվարի 25-ի նիստում ԿԸՀ-ն որոշել է գրանցել հայտ ներկայացված բոլոր կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները և տարածքային ընտրական ցուցակները:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակի 23 համար անկուսակացական Վլադիմիր Առաքելյանի և 127 համար «Համախմբում» կուսակցությունից Սամվել Մելիքյանի թենածության գրանցումը մերժվել է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---