ՊԲ պաշտոնյաներ են կալանավորվել՝ պետությանը նյութական վնաս պատճառելու մեղադրանքով

ՊԲ պաշտոնյաներ են կալանավորվել՝ պետությանը նյութական վնաս պատճառելու մեղադրանքով

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետությանը նյութական վնաս պատճառելու դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վ.Պետրոսյանին և պարենային ծառայության պետ Է. Ալեքսանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նրանք մեղադրվում են պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու մեջ, ինչպես նաև իշխանության անգործության մասով, որը նյութական ծանր հետևանքներ է առաջացրել:

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---