Նախարար. Կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքներն առանձին կներկայացվեն![]() 2 մարտի 2017 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերը, դրանց ընթացքը կամ կարճման որոշումները կհրապարակվեն առանձին: Կառավարության մարտի 2-ի նիստում, ներկայացնելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն, այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախարարի խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազությունն իր կայքում մինչև ապրիլի 1-ը պետք է հրապարակի հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում: Այն պետք է պարունակի վիճակագրական տվյալներ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: Հովհաննիսյանը նշել է, որ այս առաջարկը հակակոռուպցիոն բնույթի է և կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծություններն ու եզրահանգումները պետք է ներկայացվեն առանձին: «Արդյունքում կապահովվի իրավապահ մարմինների գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականության բարձրացումը»,- ասել է նախարարը: Հովհանիսյանը նաև հավելել է, որ հաղորդումը կազմելու համար նախաքննության մարմիններն, ըստ քննչական ենթակայության, յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն պետք է ներկայացնեն նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ և վիճակագրական տվյալներ, որոնց մեթոդական ուղեցույցը կհաստատի գլխավոր դատախազը: Փետրվարի 1-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարի համար: Սվիտալսկին ողջունելի է համարել ՀՀ ներկայիս կառավարության ջանքերն՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին։ Դեսպանը հատկապես կարևորում է ապօրինի հարստացման քրեականացման և գույքի հանդեպ ունեցած պատասխանատվության բարձրացման հարցը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |