WMO. Անտարկտիկայում ջերմաստիճանը հասել է ռեկորդային 17.5 աստիճանի ըստ Ցելսիուսի

WMO. Անտարկտիկայում ջերմաստիճանը հասել է ռեկորդային 17.5 աստիճանի ըստ Ցելսիուսի

PanARMENIAN.Net - Կլիմայի փոփոխություններն արդեն լրջորեն ազդում են Անտարկտիկական թերակղզու վրա: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունն (WMO) այն համարում է Երկիր մոլորակի ամենաարագ տաքացող շրջաններից մեկը:

Կազմակերպության վերջին զեկույցում ասվում է, որ այդ շրջանում գրանցվել է դիտարկումների պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը: Անտարկտիկական թերակղզու հյուսիսային ծայրամասում գտնվող արգենտինյան հետազոտական «Էսպերանսա» բազայում օդի ջերմաստիճանը հասել է 63.5 աստիճանի ըստ Ֆարենհեյտի, կամ 17.5 աստիճանի ըստ Ցելսիուսի:

Գիտնականները ջերմաստիճանի բարձրացման պատճառով բավականին վտանգավոր երևույթ են ֆիքսել՝ սառույցի շերտի լուրջ անկայունության վտանգ կա: Անտարկտիդայի ափամերձ շրջաններն ըստ կազմակերպության, վերջին 50 տարում տաքացել են Ցելսիուսի 3 աստիճանով:

Եթե ջերմաստիճանի բարձրացման հետևանքով Արևմտյան Անտարկտիդայի սառույցները հալվեն, համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա ավելի քան 3 մետրով: Արդյունքում կհեղեղվեն հսկայական ափամերձ տարածքներ, այդ թվում մեծ ծովափնյա քաղաքներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---