ԱՄՆ գլխավոր դատախազը հրաժարական է պահանջել 46 դատախազից

ԱՄՆ գլխավոր դատախազը հրաժարական է պահանջել 46 դատախազից

PanARMENIAN.Net - ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հրաժարական է պահանջել 46 դաշնային դատախազից: Դատախազներին ժամանակին նշանակել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման:

Հրաժարականի պահանջը կապված է «իշխանության միաժամանակյա անցումն ապահովելու համար»,-հայտնում է Gazeta.ru-ն ԱՄՆ արդարադատության նախարարության վրա հղումով:

Ավելի վաղ Սեշնսն ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ հանդիպումների հետ կապված սկանդալի ֆիգուրանտ էր դարձել:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---