«Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմելու

«Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմելու

PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքը նվաճելու է մեծամասնության քվեն և ձևավորելու կառավարություն, իսկ եթե դա տեղի չունենա, «Հանրապետական» կուսակցության հետ կոալիցիա չեն կազմի։ Այս մասին մարտի 13-ին ասել է «Ծառուկյան» դաշինքից թիվ 2 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը:

Նա նշել է, որ «Ծառուկյան» դաշինքը գնում է փոփոխությունների ճանապարհով՝ մի կողմից իրականացվող քայլերով, որոնք հայտնի են հանրության լայն շրջանակներին, մյուս կողմից էլ «գրեթե հեղափոխական ծրագրային առաջարկներով», մեջբերում է Panorama.am-ը:

«Ծառուկյան» դաշինքը կոալիցիան նպատակահարմար չի գտնում և երբևէ չի գտել, նախկինում՝ 2012-ին էլ չի գնացել կոալիցիոն կառավարման և չի էլ պատրաստվում: Այդ մասին միշտ հայտարարում է անձամբ դաշինքի առաջնորդ Ծառուկյանը՝ ընդգծելով, որ իշխող կուսակցության հետ դաշինքի ձևավորումը ցանկալի, նպատակահարմար չի համարում: Կոալիցիա չի կարող լինել, եթե լիներ, կլիներ 2012-ին։ Եթե մեծամասնություն չտանենք, կարող ենք քննարկել միմիայն առանձին կառավարման ձևերը»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է ընդդիմության հետ միավորվելուն, նա նշել է. «Միշտ ասվել է, որ մենք պատրաստ ենք քաղաքական մեծամասնության կուրսին իրական ալտերնատիվ կուրս իրականացնող ուժերի հետ գործակցել»։

Ավելի վաղ Տավուշի մարզում պատգամավորի թեկնածու Հայկ Ղուկասյանը հայտարարել է, թե «Ծառուկյան» դաշինքը քաղաքացիներին սոցիալապես աջակցելու խոստումները կիրականացնի ընտրություններից հետո:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---