«Ծառուկյան» դաշինքը ոչ թե օրենքով արգելված խոստումներ չի տա, այլ դրանք ընտրություններից հետո կիրականացնի

«Ծառուկյան» դաշինքը ոչ թե օրենքով արգելված խոստումներ չի տա, այլ դրանք ընտրություններից հետո կիրականացնի

PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքը քաղաքացիներին սոցիալապես աջակցելու խոստումները կիրականացնի ընտրություններից հետո: Այս մասին ասել է դաշինքի Տավուշի մարզում պատգամավորի թեկնածու Հայկ Ղուկասյանը:

Նա նշել է, որ իրենք ընդունում են ԿԸՀ զգուշացումն ու ոչ մի քայլի չեն դիմելու:

«Մենք, միանշանակ, կողմ ենք, այո, մենք ոչ մի քայլի չենք դիմելու։ Մեր խոստումներն իրականացնելու ենք ընտրություններից հետո։ Պարոն Ծառուկյանը, «Ծառուկյան» դաշինքն օրենքը չեն խախտելու, օրենքի սահմաններում մենք մեր գործն անելու ենք ընտրություններից հետո», - ասել է թեկնածուն, մեջբերում է Aysor.am-ը։

Ընտրական օրենսգրքի համաձայն, նախընտրական քարոզչության ժամանակ կուսակցություններին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ: Արգելվում է նաև մատուցել կամ խոստանալ ծառայություններ:

Ղուկասյանը նշել է, որ Տավուշի մարզ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այցելությունից հետո, իրենք արդեն ստացել են սոցիալական աջակցության վերաբերյալ 600-ից ավելի ահազանգ։ Քաղաքացիները տեղեկացվել են, որ իրենց տրված խոստումները կիրականացվեն ընտրություններից հետո։

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով, «Ծառուկյան» դաշինքը զգուշացվել է․ «Նման խոստումներ տրվել չեն կարող, դա օրենքի խախտում է: Ինչի վերաբերյալ մենք արդեն կուսակցության ներկայացուցիչներին նաև իրազեկել ենք, որպեսզի դադարեցվի և հետագայում նման օրենքի խախտումներ չթույլատրվեն: Շարունակվելու դեպքում արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան վարույթ կհարուցի, միջոցներ կձեռնարկի, որոնք ամրագրված են Ընտրական օրենսգրքում», տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---