Թրքամետ հաքերներն աքաունթներ են կոտրել Twitter-ում և տեղադրել Էրդողանի տեսագրությունը15 մարտի 2017 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հաքերների խումբը, որը հայտարարել է Թուրքիայի իշխանություններին սատարելու մասին, բազում աքաունթներ է կոտրել Twitter-ում, այդ թվում Amnesty International-ի, ԱՄՆ-ում UNICEF-ի և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության էջերը: Հաղորդագրություններում նացիստական խաչեր ու «նացիստական Գերմանիա» և «նացիստական Նիդերլանդներ» հեշթեգեր, ինչպես նաև տեսագրություններ են տեղադրվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթներից հատվածներով: Բացի այդ, հիշատակվում է նաև ապրիլի 16-ը, երբ Թուրքիայում կայանալու է սահմանադրական հանրաքվեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ԶԼՄ-ները հայտնում են, որ կիբերհարձակում է կատարվել նաև Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության, Եվրախորհրդարանի, գերմանական Borussia Dortmund ֆուտբոլային ակումբի, Չիկագոյի համալսրաանի էջերի վրա: Կայքերի մեծ մասն արդեն վերականգնել է աշխատանքը: Հաքերային խմբերից ոչ մեկը չի ստանձնել գրոհի պատասխանատվությունը: Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ:Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում:Ավելի վաղ ԵՄ-ն հորդորել է Թուրքիային ձեռնպահ մնալ «ավելորդ հայտարարություններից» և գործողություններից Նիդերլանդների հետ կապված սկանդալի ֆոնին: Ավելի վաղ բելգիական Անտվերպենի նահանգապետ Բարտ դե Վեյվերն արգելել է մարտի 17-ին կայանալիք թուրքերի հանրահավաքն այդ մեծության երկրորդ քաղաքի արվարձանում՝ Բերկեմում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |