Իսրայելը շարունակելու է հարվածել Սիրիայում գտնվող թիրախներին

Իսրայելը շարունակելու է հարվածել Սիրիայում գտնվող թիրախներին

PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածներ հասցնել Սիրիայի տարածքին, ինչի մասին իրազեկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Եթե կա օպերատիվ կատարման հնարավորություն և առկա են հետախուզության տվյալները, մենք գրոհելու ենք, և դա շարունակվելու է»,-ասել է Նեթանյահուն Չինաստան իր այցի ընթացքում ճեպազրույցում անդրադառնալով Պուտինի հետ իր խոսակցությանը: Ըստ նրա, ՌԴ-ն Սիրիայում Իսրայելի գործողությունների համար սահմանափակումներ չի արել:

Ավելի վաղ լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի ՀՕՊ ուժերը խոցել են Իսրայելի անօդաչու սարքերից մեկը: Ըստ հեռուստաալիքի, անօդաչու սարքը խախտել էր Սիրիայի օդային տարածքը Էլ Քունեյթրա գավառում: Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարեց, որ անօդաչուն ընկել է Սիրիայի տարածքում, սակայն չի խոցվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Իսրայելի ավիացիան գնդակոծվեց ցամաքից, երբ թիրախներ էր գրոհում Սիրիայի տարածքում: Այն ժամանակ սիրիական բանակը հայտարարեց, որ խոցվել է ինքնաթիռներից մեկը: Իսրայելն իր հերթին հերքում է դա և պնդում, որ հրթիռներից մեկը վնասազերծվել է ՀՕՊ համակարգով:

Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ Իսրայելի ՊՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանն հայտարարեց, որ առաջիկայում ևս կասեցվելու են զենքի մատակարարումները լիբանանյան «Հեզբոլլահին»՝ սպառնալով ոչնչացնել Սիրիայի ՀՕՊ գումարտակները, եթե դրանք կրկին կրակ բացեն ինքնաթիռների ուղղությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---