ԼՂՀ ԱԺ պատգամավորը հաստատում է Բաբայանի ձերբակալության լուրը

ԼՂՀ ԱԺ պատգամավորը հաստատում է Բաբայանի ձերբակալության  լուրը

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին ձերբակալվել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Այս մասին հայտնել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը:

Նա նշել է, որ ձերբակալման մասին իմացել է Բաբայանի մտերիմներից:

Ձերբակալման պատճառները հայտնի չեն, գրում է Yerkir.am-ը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նույնպես հայտնել է, որ Բաբայանը ձերբակալվել է։

Տեղեկությունը հաստատել են նաև Բաբայանի ընտանիքի անդամները, հաղորդում է «Ազատություն» ռոդիոկայանը։

Սամվել Բաբայանը ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատարն է, ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ (1996), Արցախի հերոս (1997)։

Օհանյան-Ռաֆֆի-Օսկանյան դաշինքի աջակիցներից է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---