ԱՄՆ Կոնգրեսը ՀԴԲ-ից փաստաթղթեր է պահանջել Թուրքիայի հետ Ֆլինի շփումների մասին

ԱՄՆ Կոնգրեսը ՀԴԲ-ից փաստաթղթեր է պահանջել Թուրքիայի հետ Ֆլինի շփումների մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ կոմիտեն Սպիտակ տնից և ՀԴԲ-ից փաստաթղթեր է պահանջել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մայք Ֆլինի Թուրքիայի և ՌԴ հետ ունեցած շփումների մաիսն:

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, հայտարարել էր, որ Մայքլ Ֆլինի լոբբիստական հարաբերությունները Թուրքիայի հետ հաստատում են, որ նրա պաշտոնանկության մասին որոշումը ճիշտ էր:

Ըստ առկա տվյալների, կոմիտեն ցանկանում է իմանալ Ֆլինի շփումների մասին և թուրքական, ռուսական, ինչպես նաև այլ աղբյուրներից նրա ստացած հնարավոր վարձատրության մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Հայտնի է դարձել, որ նախագահի նախկին խորհրդական Ֆլինը գրանցվել է ԱՄՆ արդարադատության նախարարությունում որպես Թուրքիայի շահերի լոբբիստ: Նա ավարտել է այդ աշխատանքը մինչև ԱՄՆ նախագահի ընտրությունները: Հայտնի է դարձել, որ Ֆլինի ֆիրման ծառայությունների համար մոտ 500.000 դոլար է ստացել:

Ֆլինը հեռացավ պաշտոնից այն ժամանակ, երբ մամուլում ենթադրություններ հայտնվեցին, որ գեներալն ապատեղեկատվություն է տվել Փենսին ու վարչակազմի մյուս ներկայացուցիչներին ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ շփման մասին:

Ավելի վաղ Ֆլինի ընկերությունն իրազեկել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ համագործակցում է թուրք գործարարի ընկերության հետ, որը գտնվում է Նիդերլանդներում, սակայն, այն ժամանակ նա փաստաթղթեր չէր ներկայացրել արդարադատության նախարարություն:

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց մեկ շաբաթ անց արգելեց իր վարչակազմի պաշտոնյաներին լոբբինգով զբաղվել պաշտոնանկությունից հետո 5 տարվա ընթացքում, իսկ օտարերկրյա կառավարությունների շահերն առաջ տանելն ար

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---