Բուշի վարչակազմը կոչ է արել Թուրքիային քաղաքական գործողություններ չձեռնարկել ԱՄՆ-ի դեմ11 հոկտեմբերի 2007 - 15:02 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի վարչակազմը կոչ է արել Թուրքիային ձեռնպահ մնալ քաղաքական բնույթի «կոնկրետ» գործողություններից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ընդունելու կապակցությամբ: Ինչպես ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, «Ջորջ Բուշի վարչակազմը «ափսոսում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կոմիտեի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ընդունելու վերաբերյալ որոշման համար եւ նախկինի պես դեմ է այդ փաստաթղթի ընդունմանը»: «Վարչակազմը շարունակում է առարկել այդ բանաձեւին, որը հսկայական վնաս կհասցնի ամերիկա-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ ԱՄՆ շահերին Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում: Այդ բանաձեւի ընդունումը չի նպաստի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը եւ թուրքերի ու հայերի հաշտեցմանը 1915 թվականի սարսափելի իրադարձությունների հարցում: ԱՄՆ-ն ճանաչում է հայ ժողովրդի սարսափելի տառապանքները, կապված Օսմանյան կայսրության վերջին տարիներին տեղի ունեցած զանգվածային սպանությունների եւ բռնագաղթի հետ: Մենք կողմ ենք, որ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին 1,5 մլն հայերի դեմ կատարված վայրագությունները դատապարտվեն, սակայն տվյալ բանաձեւը դա չի ապահովում»«-ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |