Բրյուսելը բացատրություն է պահանջել ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչից

Բրյուսելը բացատրություն է պահանջել ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչից

PanARMENIAN.Net - Եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունը կանչել է Եվրամիությունում Թուրքիայի մշտական ներկայացուցչին պարզաբանումներ տալու համար: Այդ մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:

Բրյուսելը «կցանկանար բացատրություններ ստանալ աշխարհի փողոցներում եվրոպացիների անվտանգության մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի արտահայտությունների վերաբերյալ»,-գրում է «Կոմերսանտը»:

Մարտի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եվրոպացիները «չեն կարող անվտանգ լինել սեփական փողոցներում», եթե ԵՄ երկրների կառավարությունները «չհրաժարվեն գոռոզ վարվելակերպից»: Էրդողանն այդպես էր արձագանքելԹուրքիայից քաղաքական գործիչների մուտքը Գերմանիա և Նիդերլանդներ սահմանափակելու որոշմանը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել եվրոպաբնակ թուրքերին ավելի շատ երեխա ունենալ: «Ունեցեք ոչ թե երեք, այլ հինգ երեխա: Տեղն, ուր դուք ապրում եք, այժմ ձեր հայրենիքն է: Բացեք բիզնեսներ, երեխաներին լավագույն դպրոցներ ուղարկեք, լավագույն մեքենաները վարեք, ապրեք լավագույն տներում ու հնգական երեխա ունեցեք: Որովհետև դուք Եվրոպայի ապագան եք, ու դա այսօրվա անարդարությանը լավագույն պատասխանը կլինի», - ասել էր Էրդողանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---