Սարգսյանը ցավակցել է Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ Լոնդոնում ահաբեկչության կապակցությամբ![]() 23 մարտի 2017 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ մարտի 22-ին Լոնդոնում տեղի ունեցած հարձակման և դրա հետևանքով անմեղ զոհերի ու վիրավորների կապակցությամբ: «Այս դժվարին պահին Բրիտանիայի բարեկամ ժողովրդին և կառավարությանը հղում եմ իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը՝ վերահաստատելով Հայաստանի համերաշխությունը բռնության ու ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ պայքարում: Զոհվածների ընտանիքներին ու հարազատներին ցանկանում եմ ամուր կամք՝ հաղթահարելու այս ծանր փորձությունը, իսկ տասնյակ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է նախագահի ցավակցական հեռագրում: Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին ահաբեկիչ էր նստած, վրաերթի է ենթարկել անցորդներին, այդ թվում 3 ոստիկանի: Պատահարը տեղի է ունեցել Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին: Վարորդը լքել է մեքենան Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ, իսկ հետո դանակով հարձակվել է քաղաքացիական հագուստով ոստիկանների վրա և փորձել է ներթափանցել խորհրդարան: Իրավակարգի պաշտպանները ոչնչացրել են հարձակվողին: Ահաբեկչի ձեռքից 3 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ տուժել են: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |