Վրաստանը ռուսական գազի լրացուցիչ ծավալ է գնել ադրբեջանական հանքավայրում խնդիրների պատճառով

Վրաստանը ռուսական գազի լրացուցիչ ծավալ է գնել ադրբեջանական հանքավայրում խնդիրների պատճառով

PanARMENIAN.Net - 2017-ին առաջացած անհրաժեշտության պատճառով վրացական կողմը ռուսական բնական գազի լրացուցիչ ծավալներ է գնել ըստ «Գազպրոմ էքսպորտի» հետ կնքած պայմանագրի: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Մարիամ Վալիշվիլին:

«Ամսվա սկզբին Շախ Դենիզ հանքավայրում խնդիրներ են ծագել, և 2-3 օր գազամատակարարումն Ադրբեջանից սահմանափակված էր: Անշուշտ, տվյալ դեպքում մենք չենք սահմանափակել սպառողների մատակարարումը, և, անհրաժեշտությունից ելնելով, օգտագործել ենք այլընտրանքային ռեզերվը», -հայտարարել է Վալիշվիլին, գրում է «Գրուզիա-օնլայնը»:

Մարտի սկզբին ռուսական գազի լրացուցիչ ծավալներից բացի, Վրաստանը հունվար-փետրվարին «Գազպրոմ էքսպորտից» գնել է 100 մլն խմ բնական գազ:

2017-ի հունվարին «Գազպրոմ» ընկերությունը և Վրաստանի էներգետիկայի նախարարությունը նոր համաձայնագիր են կնքել, որով Վրաստանը դրամական փոխհատուցում կստանա դեպի ՀՀ ռուսական գազի տարանցման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---