95 տարեկանում վախճանվել է վաստակավոր փորձարկող օդաչու Ստեփան Միկոյանը

95 տարեկանում վախճանվել է վաստակավոր փորձարկող օդաչու Ստեփան Միկոյանը

PanARMENIAN.Net - 95 տարեկանում վախճանվել է վաստակավոր փորձարկող օդաչու, Խորհրդային Միության հերոս, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեփան Միկոյանը: Վերջին հրաժեշտի վայրն ու օրը դեռ հայտնի չեն, գրում է ՌԲԿ-ն:

Ստեփան Միկոյանը ծնվել է 1922թ. հուլիսի 12-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի ապագա նախագահ Անաստաս Միկոյանի ընտանիքում: Ավարտել է Կաչինսկի Ա․ Մյասնիկյանի անվան կարմրադրոշ ռազմանավիացիոն դպրոցը, Ն․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1951)։ Որպես օդաչու, ավագ օդաչու, ապա օղակի հրամանատար մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (Արևմտյան, Դոնի, Հյուսիսարևմտյան ռազմաճակատներում, Մոսկվայի սահմանապահ զորքերի կազմում)։ 1951-ից՝ ռազմական փորձարկող օդաչու, 1959 թվականից՝ կործանիչ ինքնաթիռների ավագ փորձարկող օդաչու։

Միկոյանը 23 տարի փորձարկել է «ՄիԳ» ինքնաթիռները: ՄիԳ-25-ի պետական փորձարկումների համար նա 1975-ին արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման:

1978-ից հետո Միկոյանը եղել է Մոսկվայի ավիացիոն փորձարկումների «Մոլնիա» կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր կոնստրուկտորի տեղակալը: Մասնավորապես, Միկոյանը եղել է «Բուրան» տիեզերանավի պատասխանատուն 1988-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---