WSJ. Թրամփի նախկին օգնականը թուրք իշխանավորների հետ քննարկել է Գյուլենի ապօրինի արտահանձնումը25 մարտի 2017 - 15:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով նախկին օգնական Մայքլ Ֆլինը Թուրքիայի իշխանությունների հետ քննարկել է իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ապօրինաբար Անկարային արտահանձնելու հարցը: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը ԿՀՎ նախկին տնօրեն Ջեյմս Վուլսի վրա հղումով, որը ներկա է եղել հանդիպմանը: Անկարան Գյուլենին է մեղադրում 2016-ի հուլիսին երկրում տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձի համար: Զրույցն, ըստ նրա, տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում: Ֆլինն այն ժամանակ Թրամփի խորհրդականն էր նրա նախընտրական քարոզարշավում: Քննարկմանը մասնակցել են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան և ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն: Վուլսը պատմել է, որ հանդիպմանը քննարկվել է «ուշ գիշերով նրան վտարելու» գաղափարը՝ առանց արտահանձնման մասին պաշտոնական հարցման: Ծրագրի կոնկրետ մանրամասներ չեն ներկայացվել, գրում է Lenta.ru-ն: ԿՀՎ նախկին տնօրենը հավելել է, որ դեմ էր այդ տարբերակին և ամեն ինչի մասին զեկուցել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Ֆլինի ներկայացուցիչ Փրայս Ֆլոյդը հայտարարել է, թե պաշտոնաթող գեներալը երբեք ապօրինի գործողություններ չի քննարկել»: Ֆլինը հեռացավ պաշտոնից այն ժամանակ, երբ մամուլում ենթադրություններ հայտնվեցին, որ գեներալն ապատեղեկատվություն է տվել Փենսին ու վարչակազմի մյուս ներկայացուցիչներին ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ շփման մասին: Ավելի վաղ Ֆլինի ընկերությունն իրազեկել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ համագործակցում է թուրք գործարարի ընկերության հետ, որը գտնվում է Նիդերլանդներում, սակայն, այն ժամանակ նա փաստաթղթեր չէր ներկայացրել արդարադատության նախարարություն: Ավլի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի լոբբիստական հարաբերությունները Թուրքիայի հետ հաստատում են, որ նրա պաշտոնանկության մասին որոշումը ճիշտ էր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |