ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ. Վաշինգտոնը թույլ չի տա նեղացնել Իսրայելին

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ. Վաշինգտոնը թույլ չի տա նեղացնել Իսրայելին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նոր վարչակազմը թույլ չի տա նեղացնել Իսրայելին և նրա դեմ ուղղված բանաձևեր ընդունել: Այդ մասին մարտի 27-ին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին:

2016-ի ավարտին այդ պաշտոնում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Սամանտա Փաուերն առաջին անգամ չօգտվեց վետոյի իրավունքից և ձեռնպահ մնաց 2334 բանաձևի քննարկման ժամանակ, որով դատապարտվում էր իսրայելյան բնակավայրերի կառուցումը Պաղեստինի տարածքներում: Արդյունքում փաստաթուղթն ընդունվել է:

«Մենք երբեք չենք տեսնի այն իրավիճակը, որ եղավ 2334 բանաձևի ընդունման դեպքում»,-ասել է Հեյլին՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում: Նա հավաստիացրել է, որ «ոչ ոքի մոտ կասկած չի առաջանա, որ ԱՄՆ-ն սատարում է Իսրայելին:

Իր հերթին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը մեղադրել է ԱՄՆ նախորդ վարչակազմին Իսրայելի հանդեպ «անբավարար վստահության» մեջ: Նա հայտարարել է, որ նախագահ Թրամփի հավատարմությունն Իսրայելին կասկածի ենթակա չէ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---