Իրաքի նախագահը հումանիտար աղետ է անվանել այն, ինչ կատարվում է Մոսուլում28 մարտի 2017 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Այն, ինչ կատարվում է Մոսուլում, հումանիտար աղետ է, սակայն չի կարելի քաղաքը թողնել ահաբեկիչների ձեռքում: Այդ մասին հայտարարել է Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը: «Անշուշտ, այն, ինչ կատարվում է, հումանիտար աղետ է: Օրինակ, մարդիկ, որոնք 3 տարի առաջ կայուն կյանք ունեին, այժմ անօթևան են մնացել, փախստական են դարձել, ապրում են վրաններում»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Իրաքի նախագահի, «հումանիտար վիճակը միանշանակ բարդ է, սակայն խելամիտ չի լինի Մոսուլը թողնել ահաբեկիչների ձեռքում, որպեսզի այն ահաբեկիչների ակտիվության վայր դառնա: Դրա դեմ պայքարել է պետք, այդ պայքարն իր գինն ունի»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ իրաքյան Մոսուլում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել ավիահարվածներից: Իրաքի կառավարությունը հորդորել է նրանց մնալ իրենց տեղերում, չհեռանալ տներից և չգնալ պոտենցիալ ավելի անվտանգ տեղեր: Պենտագոնը ստուգում է ԱՄՆ ավիահարվածի հետևանքով Մոսուլի 200 բնակչի մահվան լուրը: Հետազոտությունը վերաբերում է այն ավիահարվածներին, որոնք, ենթադրաբար, կարող էին հասցվել մարտի 17-23-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից |