Amnesty. Մուսուլի հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել ավիահարվածներից28 մարտի 2017 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան Մոսուլում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել ավիահարվածներից: Իրաքի կառավարությունը հորդորել է նրանց մնալ իրենց տեղերում, չհեռանալ տներից և չգնալ պոտենցիալ ավելի անվտանգ տեղեր: Այդ մասին ասվում է Amnesty International (AI)-ի իրավապաշտպանների հայտարարության մեջ: Ըստ կազմակերպության, որը հղում է կատարում ականատեսներին և ավիահարվածներից փրկվածներին, ԻՊ գրոհայինները կամ ավերված տների հարևանությամբ են եղել, հիմնականում տանիքներին ու այգիներում, կամ մոտակա շենքերում, որոնք հարձակման թիրախ չեն եղել, գրում է Deutsche Welle-ն: Մեծաթիվ զոհերը Մոսուլի խաղաղ բնակչության շրջանում լրջորեն բարդացրել է քաղաքի գրոհը: Պենտագոնը ստուգում է ԱՄՆ ավիահարվածի հետևանքով Մոսուլի 200 բնակչի մահվան լուրը: Հետազոտությունը վերաբերում է այն ավիահարվածներին, որոնք, ենթադրաբար, կարող էին հասցվել մարտի 17-23-ը: Իրաքի բանակը շարունակում է հարձակումը Մոսուլի արևմտյան մասում: Քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |