ԱՄՆ Սենատը քվեարկել է ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության օգտին

ԱՄՆ Սենատը քվեարկել է  ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության օգտին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը քվեարկել է ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության օգտին: Մարտի 28-ին այդ որոշման օգտին է քվեարկել 97 պատգամավոր, դեմ՝ 2-ը:

Այսպիսով, Չեռնոգորիան կդառնա դաշինքի 29-րդ անդամը, եթե կողմ քվեարկեն նաև Նիդերլանդներն ու Իսպանիան: Նոր անդամների անդամակցության օգտին պետք է քվեարկեն ՆԱՏՕ-ի բոլոր անդամ պետությունները, գրում է Deutsche Welle-ն:

Ինչպես ասվում է Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի հայտարարության մեջ, «հարձակումը Չեռնոգորիայի վրա կամ նրա ապակայունացումը դրսից սպառնալիք կլինի Եվրոպայի կայունությանը և վտանգավոր ԱՄՆ ագային անվտանգության շահերի համար»:

Չեռնոգորիան ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները կազմակերպության հետ սկսել էր 2015-ին: Կրեմլը դեմ է Հարավսլավիայի նախկին հանրապետության անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ համարելով դա սադրանք, որը կարող է հզորացնել արևմտամետ ռազմական ներկայությունը Բալկաններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---