Մինսկ-Երևան ուղիղ չվերթները վերսկսվում են

Մինսկ-Երևան ուղիղ չվերթները վերսկսվում են

PanARMENIAN.Net - Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը 2017-ի մայիս ամսվանից վերսկսում է ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ավիաընկերությունը ստացել է թույլտվություն՝ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, «Բելավիա»-ն նախատեսում է չվերթներ իրականացնել շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին:

«Բելավիա» ավիաընկերությունը նույն երթուղով վերջին չվերթն իրականացրել էր 2016 թվականի փետրվարի 4-ին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---