Չպատվաստման հետևանքները. Եվրոպայում կարմրուկի բռնկում է

Չպատվաստման հետևանքները. Եվրոպայում կարմրուկի բռնկում է

PanARMENIAN.Net - Եվրոպայի երկրներում կարմրուկի բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Այդ մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

2017-ի հունվարին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում գրանցվել է կարմրուկի ավելի քան 550 դեպք: 474 դեպքը գրանցվել է կարմրուկի էնդեմիայով երկրներում՝ Գերմանիայում, Իտալիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Ուկրաինայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում, հայտնում է ՄԱԿ լրատվական կենտրոնը:

Կարմրուկը շարունակում է տարածվել Եվրոպայում: Ինչպես ասում են մասնագետները, սպառնալիքի տակ են առաջին հերթին պատվաստումների ցածր մակարդակով երկրները: ԱՀԿ-ում ասում են, որ քանի դեռ Եվրոպայի յուրաքանչյուր երկրում կարմրուկի պատվաստում չի արվում բնակչության 95 տոկոսին, Եվրոպայում հնարավոր չի լինի կասեցնել կարմրուկի տարածումը:

«Վերջին 2 տարում կարմրուկի ամբողջական հաղթահարման միտումի լույսի ներքո հիվանդությունների դեպքերի աճը Եվրոպայում լուրջ մտահոգություն է առաջցնում: Հաշվի առնելով փոխադրումների երթուղիները՝ ոչ մի երկիր այսօր պաշտպանված չէ կարմրուկի բռնկումից: Եվրոպայում կարմրուկի նոր բռնկումներ կարձանագրվեն, քանի որ յուրաքանչյուր երկրում պատվաստման մակարդակը չի հասել ամբողջ բնակչությանը պաշտպանելու համար անհրաժեշտ մակարդակի»,-ասել է ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Ժուժանա Ջակոբը:

Ամենավատթար իրավիճակը Իտալիայում է և Ռումինիայում: Ռումինիայում 2016-ի հունվարից 2017-ի մարտի 10-ը գրանցվել է հիվանդության 3400 դեպք, որից 17-ը հանգեցրել է մահվան:

2017-ի հունվարին Իտալիայում 238 նոր դեպք է գրանցվել և, ըստ նախնական տվյալների, փետրվարին հիվանդների քանակը չի պակասել:

ԵՄ 53 երկրի 2/3-ն այսօրվա դրությամբ կարողացել է կասեցնել կարմրուկի փոխանցումը, սակայն 14 երկրում հիվանդությունը էնդեմիկ է մնում:

Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ հիվանդություն է: Դա դասականորեն մանկական վարակ է, սակայն վերջին 10-15 տարիներին հիվանդացությունը աճել է 16-17 տարեկանների և մեծահասկների շրջանում: Հիմնականում ելքը բարենպաստ է, իսկ նյարդային և այլ բարդությունների դեպքում խիստ լուրջ (մենինգոէնցեֆալիտներ և էնցեֆալիտներ):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---