Իսպանիայում կցուցադրվի բասկ ռեժիսորի ֆիլմը հայերի և Հայոց ցեղասպանության մասին 6 ապրիլի 2017 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Բասկ ռեժիսոր Խուանմի Գուտյերեսի «Լաթեր ճյուղի վրա» (Telas en las ramas) վավերագրական ֆիլմը չորրորդ տեղն է զբաղեցրել Սան Սեբաստիանի (Իսպանիա) փառատոնում։ Ապրիլի 6-ին, այն առաջին անգամ կներկայացվի 40 հազարանոց լսարանի դատին։ Ֆիլմը կկարողանան դիտել ուսանողները, դասախոսները, Ալիկանտեի պետական համալսարանի պրոֆեսորները։ «Հայաստանի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ Խուանմին այցելել է Հայաստան։ Նրան հիացրել է հայերի պատմությունը, կենցաղը, բնությունը և որոշել է այդ մասին պատմել նաև ուրիշներին»,-ասել է Ալիկանտեի բնակիչ Հասմիկ Քոչարյանը, որը նկարահանվել է ֆիլմում, հայտնում է «Sputnik Արմենիան»։ 89 րոպե տևողություն ունեցող ֆիլմում ներկայացվում են Հայաստանում և այլ երկրներում բնակվող հայերը։ Նրանք պատմություններ են ներկայացնում իրենց հարազատների մասին, որոնք հրաշքով են փրկվել Օսմանյան կայսրությունում իրականացված զանգվածային ոճրագործությունից։ Կարելի է ասել, որ ֆիլմի գլխավոր դերում հենց Հայաստանի պատմությունն է։ Ռեժիսորը պատմում է նաև հայերեն Աստվածաշնչի մասին, որը գտնվել է Բասկերի Երկրի եկեղեցիներից մեկում։ «Խուանմիին մշտապես հետաքրքրում էր Հայաստանի պատմությունը։ Ի դեպ, բասկերի խորհրդարանն Իսպանիայում առաջին էր, որ 2007 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ 2008 թվականին Ալիկանտեում տեղադրվեց առաջին խաչքարը»,- ասել է Քոչարյանը։ Ֆիլմի անվանումը պատահական չի ընտրվել. լաթերը խորհրդանշում են աշխարհասփյուռ հայությունը, իսկ ճյուղը (ողբերգական պատմությունը)` միավորում է նրանց։ Ֆիլմը նկարահանվել է 2015-2016 թվականներին, իսկ նկարահանումներն իրականացվել են Իսպանիայում (Մադրիդ, Բարսելոնա, Ալիկանտե) և Հայաստանում (Գառնի, Գեղարդ, Օշական, Երևան)։ Ֆիլմում նկարահանվել է նաև լիբանանահայ հայտնի ջութակահար Արա Մելիքյանը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |