Ստոկհոլմի ահաբեկչության գործով ձերբակալվածներ կան

Ստոկհոլմի ահաբեկչության գործով ձերբակալվածներ կան

PanARMENIAN.Net - Շվեդիայի ոստիկանությունը երկու մարդու է ձերբակալել ապրիլի 7-ին Ստոկհոլմի կենտրոնական փողոցներից մեկում բեռնատարի՝ մարդկանց մեջ մխրճվելու գործով:

Նրանցից մեկը ձերբակալվել է նույն օրը երեկոյան, երբ ոստիկանությունը հրապարակել էր տեսախցիկներից կադրեր նրա պատկերով: Ոստիկանությունը հայտնել էր, որ տղամարդը կասկածվում է ահաբեկչական հարձակում իրականացնելու մեջ, հաղորդում է BBC-ն:

Երկրորդ տղամարդուն ձերբակալել են Ստոկհոլմից հյուսիս-արևելք ընկած հատվածից. նա կապ է ունեցել առաջին ձերբակալվածի հետ:

Շվեդիայի վարչապետը ապրիլի 7-ին տեղի ունեցածը որակել է ահաբեկչական ակտ: Հարձակման զոհ է դարձել չորս մարդ, ավելի քան 10 մարդ տուժել է:

Հաղորդվում է, որ բեռնատարը գողացված է եղել: Այն պատկանել է տեղի գարեջրատներից մեկին, որի ներկայացուցիչը հայտնել է, որ մեքենան կորել է, երբ վարորդն ապրանքը տեղափոխելիս է եղել ռեստորան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---