«Երևան» առաջին միջազգային օպերային փառատոնը կանցկացվի ապրիլի 27-30-ը

«Երևան» առաջին միջազգային օպերային փառատոնը կանցկացվի ապրիլի 27-30-ը

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-30-ը Երևանում անցկացվելու է «Երևան» առաջին միջազգային օպերային փառատոնը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում ելույթ են ունենալու աշխարհահռչակ օպերային աստղեր՝ ներկայացնելով օպերային լավագույն ստեղծագործությունները:

Օպերային թատրոնի հաղորդմամբ, ապրիլի 27-ի համերգին oպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախբի հետ ելույթ է ունենալու սոպրանո Հասմիկ Գրիգորյանը (Լիտվա), տենոր Սթիվեն Կոստելոն (ԱՄՆ), բարիտոն Ռոդիոն Պողոսովը (ՌԴ): Դիրիժոր՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստ. արտիստ Կոնստանտին Օրբելյան:

Ապրիլի 28-ի համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ է ունենալու սոպրանո Բարբարա Ֆրիտտոլին (Իտալիա), բարիտոն Գեորգի Գագնիձեն (Վրաստան): Դիրիժոր՝ ՌԴ վաստ. արտիստ Կոնստանտին Օրբելյան:

Ապրիլի 30-ին ներկայացվելու է Ջ. Վերդի «Տրավիատա» օպերան: Վիոլետայի դերում հանդես է գալու սոպրանո Հասմիկ Թորոսյանը (Հայաստան), Ալֆրեդի՝ տենոր Սթիվեն Կոստելոն (ԱՄՆ), Ժերմոնի՝ ՀՀ վաստակավոր արտիստ բարիտոն Առնոլդ Քոչարյանը: Դիրիժորն է Քրիս Ռուսմանը ( Մեծ Բրիտանիա):

Փառատոնն անցկացվելու է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---