Թուրքիայի եւ Իրաքի միջեւ բանակցությունները արդյունքներ չեն բերել27 հոկտեմբերի 2007 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան մերժել է Իրաքի մի շարք առաջարկությունները, որոնք վերաբերում են քուրդ ապստամբերին, հղում կատարելով, որ դրանց իրականացման վրա չափազանց շատ ժամանակ կգնա: Թուրքական արտգործնախարարությունում հայտարարել են, որ անհրաժեշտ են ավելի օպերատիվ գործողություններ, քան նրանք, որ առաջարկել է Անկարայում գտնվող Իրաքի պատվիրակությունը:Թուրքիան, իր հերթին, Իրաքին տրամադրել է PPK ապտսմբների ցուցակը եւ պահաջել է հանձնել նրանց: Իրաքի պատվիրակությունը, որի կազմում են երկրի պաշտպանության նախարար Աբդել Կադեր Օբեյդի Մուհամեդ Ջասեմը եւ Իրաքում ամերիկյան դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները, հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Հանդիպումից հետո Թուրքական ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Իրաքի ներկայացուցիչներին նրանց «անկեղծության» համար: Սակայն թուրք դիվանագետները արձանագրել են, որ առաջարկված միջոցները չափազանց շատ ժամանակ կխլեն: Թուրքիային բավարար չէ Իրաքի խոստումը փակել PPK-ի ներկայացուցչությունը, նա ցանկանում է, որպեսզի փակվեն PPK-ի կայանները Իրաքի հյուսիսայի առանձին շրջաններում, իսկ կուսակցության ղեկավարությունը հանձնվեր թուրքական իշխանություններին: Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկը հայտարարել է, որ Իրաքին փոխանցվել է PPK-ի անդամների ցուցակը, որոնց անդամների հանձնմանն է ձգտում Անկարան: Միեւնույն ժամանակ, Թուրքիան զգուշացրել է, որ չի հանդուրժի PPK գրոհայինների նոր հարձակումները Իրաքից: Որոշ թուրք առաջնորդներ նաեւ առաջարկում են Իրաքի հյուսիսային շրջանների նկատմամբ տնտեսական միջոցներ կիրառել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |